Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ճարպակալման համաճարակի «մեղավորը» շաքարն է

Ճարպակալման համաճարակի «մեղավորը» շաքարն է

Ամերիկացի հայտնի բժիշկը, ով զբաղվում է սննդակարգի կազմակերպման հարցերով, կարծում է, որ ճարպակալման համաճարակի «մեղավորը» շաքարն է, այլ ոչ թե ճարպը, ինչպես մարդիկ սովոր են մտածել: 

 

Դոկտոր Ռոբերտ Լասթիգը շաքարը հավասարեցնում է թմրանյութերին: Կոկաինը և հերոինը վտանգավոր են այն պատճառով, որ թունավոր են և կախվածություն են առաջացնում, ինչպես և՝ շաքարը, պնդում է նա: «Մենք պետք է դադարենք շաքար օգտագործել: Պետք է քաղցրը մեր կյանքից դեն նետենք»,- Լասթիգին մեջբերում է The Guardian-ը:

 

Բժշկի կարծիքով՝ սննդի արտադրությունը շաքարը վերածել է սնվելու հիմնական բաղադրիչներից մեկի, քանի որ գիտի, որ այդպես մարդիկ ավելի շատ են գնում այն: 

 

Լինելով մանկաբույժ, ով զբաղվել է երեխաների ճարպակալման հարցերով, նա կարծում է, որ խնդիր ստեղծում են այն սննդամթերքները, որոնցում բարձր է ինսուլինի մակարդակը: Մասնագետի խոսքերով՝ ինսուլինը պատասխանատու է ճարպակալման դեպքերի 75-80 տոկոսի համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ